Get our free app. It won't take up space on your device

Տնօրենի օգնական / Լոգիստիկայի համակարգող

O2 Gardens

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical, Logistics, Transportation
Green job
Deadline:
11/19/2026

Նկարագրություն

O2 Gardens-ը փնտրում է կազմակերպված, նախաձեռնող և պատասխանատու մասնագետի, որը կաջակցի տնօրենին առօրյա աշխատանքների կազմակերպման հարցում և կհամակարգի գնումների ու միջազգային լոգիստիկայի գործընթացները՝ ապահովելով աշխատանքային հարցերի, հաղորդակցության և մատակարարումների սահուն ընթացքը։

Պարտականություններ

  • Տնօրենի աշխատանքային օրվա և ընթացիկ գործընթացների կազմակերպչական աջակցություն, հանդիպումների ու գործնական հաղորդակցության համակարգում։
  • Տնօրենի հանձնարարությունների կատարում, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, առաջադրանքների ընթացքի և ժամկետների վերահսկում։
  • Անգլերեն և ռուսերեն լեզուներով գործնական նամակագրության վարում, միջազգային մատակարարների և գործընկերների հետ հաղորդակցության ապահովում։
  • Դեկորատիվ բույսերի և այլ անհրաժեշտ ապրանքների գնման գործընթացի կազմակերպում՝ հարցումների և պատվերների ձևակերպումից մինչև մատակարարման վերահսկում։
  • Մատակարարների և փոխադրողների հետ կապի պահպանում, պայմանավորվածությունների հստակեցում և առաքման ժամկետների վերահսկում։
  • Միջազգային բեռնափոխադրումների կազմակերպում և համակարգում, բեռների տեղաշարժի հետևում և հնարավոր ուշացումների մասին ժամանակին տեղեկացում։
  • Գնումների և փոխադրումների հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման ու շրջանառության համակարգում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Անգլերենի և ռուսերենի սահուն իմացություն՝ գրավոր և բանավոր, երբեմն անհրաժեշտ կլինի թարգմանություն (B2 մակարդակ) ։
  • Գնումների, մատակարարումների կամ լոգիստիկայի ոլորտում առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ։
  • Բանակցելու, արդյունավետ հաղորդակցվելու և գործնական հարաբերություններ կառուցելու հմտություններ։
  • Կազմակերպվածություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
  • Համակարգչային ծրագրերի և գրասենյակային գործիքների տիրապետում ու դրանց կիրառման գործնական փորձ։

Հավելյալ նշումներ

  • Շաբաթական 6-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ 1 հանգստյան օր։
  • Մրցակցային աշխատավարձ՝ ըստ փորձի և որակավորման։
  • Տարեկան 6 լրացուցիչ հանգստյան օր։
  • Աշխատակիցների համար նախատեսված կայանատեղի։
  • Լուսավոր գրասենյակ՝ ընդարձակ և խնամված կանաչապատ տարածքում։
Company օverview
address
Address
Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, Հ 2/8, Yerevan, Armenia, 0029, Yerevan, Armenia
address
Number of employees
51-150

Օ₂ Gardens-ը հիմնադրվել է 2021 թվականին և մասնագիտանում է 2000-ից ավելի բազմատեսակ բույսերի, ծառերի և թփերի ներմուծմամբ, աճեցմամբ, խնամքով և վաճառքով: Մենք ներկայացնում ենք ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և առաջարկում ենք լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն, տարածքի չափագրում և նախագծում, ստեղծագործական լուծումներ, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում։

🌿 Կանաչապատման համալիր ծառայություններ
🌿 Բույսերի և ծաղկամանների ամենամեծ տեսականին Հայաստանում
🌿 Բնական կանաչ պատեր
🌱 Կանաչ տուրեր

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media