SMM թիմի կոորդինատոր
Vip TRavel LLC
Նկարագրություն
Փնտրում ենք կազմակերպված, նախաձեռնող և ստեղծագործ մտածողությամբ սոցիալական ցանցերի համակարգողի, ով կստանձնի 2 ոլորտներում գործող ընկերության 6 էջերի (Instagram, Facebook) աշխատանքների պլանավորումը, համակարգումն ու վերահսկումը։
Պարտականություններ
- Համակարգել և վերահսկել ընկերության 6 Instagram էջերի ամենօրյա աշխատանքը։
- Համապատասխան ոլորտների ղեկավարների հետ համատեղ մշակել յուրաքանչյուր էջի կոնտենտ-պլանն ու զարգացման ռազմավարությունը։
- Առաջարկել կոնտենտի նոր գաղափարներ, թեմաներ և ձևաչափեր։
- Հստակ ձևակերպել և բաշխել առաջադրանքները գրաֆիկ դիզայներների, reel maker-ի և թարգեթոլոգի միջև՝ վերահսկելով դրանց կատարումը։
- Հետևել հրապարակումների ժամանակացույցին, բովանդակության որակին և հաստատված պլանների իրականացմանը։
- Ապահովել միաժամանակ մի քանի նախագծերի համակարգված աշխատանքը և թիմի ներսում արդյունավետ համագործակցությունը։
Պահանջներ
- Համապատասխան աշխատանքային փորձ։
- Միաժամանակ մի քանի նախագծեր կառավարելու, աշխատանքները պլանավորելու և առաջնահերթությունները ճիշտ սահմանելու ունակություն։
- Ստեղծագործ մտածողություն, լավ ճաշակ և սոցիալական մեդիայի ժամանակակից միտումներին հետևելու կարողություն։
- Թիմային աշխատանքի հմտություններ, պատասխանատվության զգացում և կազմակերպվածություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին՝ թեմայի դաշտում նշելով «Սոցիալական ցանցերի համակարգող»։
✈️ VIP Travel-ը կայուն և դինամիկ զարգացող տուրիստական ընկերություն է, որը շուկայում ունի ավելի քան 18 տարվա հաջող փորձ։
🌍 Ընկերությունը մասնագիտացած է ավիատոմսերի վաճառքի ոլորտում՝ բոլոր ուղղություններով, իրականացնում է տուր փաթեթների կազմակերպում և վաճառք աշխարհի տարբեր երկրներ, ինչպես նաև տրամադրում է վիզային համապարփակ աջակցություն։
🚢 VIP Travel-ը հանդիսանում է MSC Cruises-ի Ոսկե գործընկերը Հայաստանում, ինչը վկայում է ընկերության բարձր վստահելիության, միջազգային ճանաչման և բարձրակարգ սպասարկման մասին։
🤝 Մենք կարևորում ենք պրոֆեսիոնալ սպասարկումը, պատասխանատվությունն ու թիմային աշխատանքը։ Մեր թիմը գործում է աջակցող և զարգացող միջավայրում, որտեղ խրախուսվում է նախաձեռնողականությունը և մասնագիտական աճը։
🕒 VIP Travel-ը իր հաճախորդներին տրամադրում է 24/7 աջակցություն՝ ապահովելով վստահություն և հոգատարություն ճանապարհորդության յուրաքանչյուր փուլում։