ԿԱՀՈՒՅՔԱԳՈՐԾՆԵՐ՝ ԿՈՐՊՈՒՍԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՀԱՎԱՔՈՂ-ՏԵՂԱԴՐՈՂ
SHKAFF furniture
Նկարագրություն
Միացեք մեր թիմի՛ն
Մենք փնտրում ենք կորպուսային կահույքի փորձառու մասնագետ (կահույքագործ)՝ արտադրամասում կահույքի հավաքման և տեղադրման աշխատանքների համար։
Աշխատանքային պարտականություններ՝
- Կորպուսային կահույքի (խոհանոց, ննջարան, միջանցքի պահարաններ, գրասենյակային կահույք և այլն) հավաքում ըստ գծագրերի:
- Աքսեսուարների, ծխնիների, մեխանիզմների ճիշտ տեղադրում և կարգավորում:
- Պատրաստի կահույքի տեղափոխում, հաճախորդի հասցեում մոնտաժում/տեղադրում:
- Աշխատանք արտադրամասի համապատասխան գործիքներով և սարքավորումներով:
Պահանջվող որակավորումներ՝
- Աշխատանքային փորձ կորպուսային կահույքի արտադրության ոլորտում (նվազագույնը 2-3 տարի):
- Գծագրերի հետ աշխատելու և դրանք հասկանալու ունակություն:
- Ժամանակակից կահույքի ֆուրնիտուրայի և մեխանիզմների հետ աշխատելու փորձ:
- Աշխատասիրություն, ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում:
- Թիմում աշխատելու ունակություն:
Մենք առաջարկում ենք՝
- Աշխատավարձ՝ բարձ մրցունակ, գործավարձային:
- Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա, 09:300 - 19:00:
- Ապահովվածություն անհրաժեշտ բոլոր գործիքներով և հաստոցներով։
- Կայուն և երկարատև աշխատանք:
Լրացուցիչ տվյալներ՝
- Արտադրամասի վայրը՝ Արարատի մարզ, գյուղ Ղուկասավան
- Զանգահարել՝ + 374 77 21 30 51 հեռախոսահամարով
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։