Հաշվետար
Մեգա Ույուտ
Նկարագրություն
"Մեգա Ույուտը" իր հաշվապահական թիմն ընդլայնելու նպատակով փնտրում է փորձառու հաշվետարի։
Պարտականություններ
- Կազմել և վարել հաշվապահական փաստաթղթաշրջանառությունը:
- Կազմել, դուրս գրել, հաշվապահական ծրագրում մուտքագրել, համակարգել և արխիվացնել հաշիվ-ապրանքագրերը:
- Ընդունել, ստուգել և հաշվապահական ծրագրում մուտքագրել ստացված հաշիվ-ապրանքագրերը:
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում:
- Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում:
- ՀԾ Հաշվապահ ծրագրի իմացություն
- E-invoicing համակարգի և հարակից հաշվապահական ծրագրերի իմացություն
- Microsoft Excel ծրագրի լավ իմացություն
- 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Սեղմ ժամկետներում արդյունավետ աշխատելու, աշխատանքը պլանավորելու և կազմակերպելու կարողություն
- Վերլուծական մտածողություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն
- Լավ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Բարձր պատասխանատվության զգացում, բարեխղճություն և պարտաճանաչություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր` երկուշաբթիից ուրբաթ` 10:00-18:00, շաբաթ օրերին` 10:00-16:00-ը:
"Մեգա Ույուտ"-ը կահույքի նոր բրենդ է Հայաստանում, որն առաջարկում է ժամանակակից, ֆունկցիոնալ և մատչելի կահույք տան համար: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի տեսականի, որտեղ գեղեցիկ դիզայնը, հարմարավետությունն ու հասանելի գինը համադրված են մեկ տեղում:
Մեր կարգախոսն է` "Կահույքն ուրիշ գին ունի":