Վաճառող-խորհրդատու
Մեգա Ույուտ
Նկարագրություն
Մեր կահույք-սրահը հրավիրում է աշխատանքի ակտիվ, պատասխանատու և հաղորդակցվող վաճառող-խորհրդատուի, ով կմիանա մեր թիմին։ Եթե ունեք հաճախորդների հետ աշխատելու հմտություններ և ցանկանում եք զարգանալ կայուն ընկերությունում, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։
Պարտականություններ
- Իրականացնել կահույքի վաճառք և մասնագիտական խորհրդատվություն:
- Տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և նպաստել վաճառքի ծավալների ավելացմանն ու հաճախորդների գոհունակության ապահովմանը:
- Վերահսկել ապրանքների մնացորդները և ժամանակին տեղեկացնել համալրման անհրաժեշտության մասին։
- Հետևել սրահում ներկացված կահույքի արտաքին տեսքին, դասավորությանը և գնապիտակների առկայությանը:
- Ձևակերպել վաճառքի հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը։
- Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում:
Պահանջներ
- Հաղորդակցման գերազանց հմտություններ:
- Հաճախորդի պահանջները հասկանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու կարողություն:
- Թիմում աշխատելու և աշխատանքը կազմակերպելու կարողություն:
- Պատասխանատվության զգացում, ճշտապահություն և բարեկիրթ հաղորդակցություն:
- Համակարգչով աշխատելու և վաճառքի հետ կապված տվյալներ մուտքագրելու հիմնական հմտություններ:
Հավելյալ նշումներ
- Առաջարկում ենք բարձր աշխատավարձ:
- Աշխատավարձի վերանայում փորձաշրջանի ավարտից հետո:
"Մեգա Ույուտ"-ը կահույքի նոր բրենդ է Հայաստանում, որն առաջարկում է ժամանակակից, ֆունկցիոնալ և մատչելի կահույք տան համար: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի տեսականի, որտեղ գեղեցիկ դիզայնը, հարմարավետությունն ու հասանելի գինը համադրված են մեկ տեղում:
Մեր կարգախոսն է` "Կահույքն ուրիշ գին ունի":