Կահույքագործ
Մեգա Ույուտ
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում կահույքագործի` կահույքի արտադրամասում աշխատելու համար։
Պարտականություններ
- Կահույքի պատրաստում` ըստ հաստատված նախագծերի, չափագրումների և տեխնիկական պահանջների:
- Կահույքի համար նախատեսված նյութերի չափագրում, կտրման և նախապատրաստման աշխատանքների իրականացում:
- Պատրաստի կահույքի որակի և չափերի համապատասխանության ստուգում:
- Կահույքի թերությունների հայտնաբերում և անհրաժեշտ շտկումների իրականացում:
- Աշխատանքի ընթացքում օգտագործվող գործիքների և սարքավորումների ճիշտ ու անվտանգ օգտագործում:
Պահանջներ
- Կահույքի պատրաստման նյութերի առանձնահատկությունների իմացություն:
- Անհրաժեշտ գործիքների և սարքավորումների կիրառման հմտություն:
- Կահույքի գծագրերի և էսքիզների ընթերցման կարողություն:
- Փայտամշակման և կահույքի հավաքման աշխատանքների տեխնոլոգիական հաջորդականության իմացություն:
Հավելյալ նշումներ
Առաջարկում ենք շուկայականից բարձր աշխատավարձ:
"Մեգա Ույուտ"-ը կահույքի նոր բրենդ է Հայաստանում, որն առաջարկում է ժամանակակից, ֆունկցիոնալ և մատչելի կահույք տան համար: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի տեսականի, որտեղ գեղեցիկ դիզայնը, հարմարավետությունն ու հասանելի գինը համադրված են մեկ տեղում:
Մեր կարգախոսն է` "Կահույքն ուրիշ գին ունի":