Տեղադրող
Veled Group
Նկարագրություն
Ապակիների և հայելիների արտադրամասը հրավիրում է աշխատանքի պատասխանատու և աշխատասեր աշխատակցի՝ ապակե կոնստրուկցիաների տեղադրման աշխատանքներ իրականացնելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Լոգախցիկների տեղադրում։
- Ապակե դռների և պատուհանների մոնտաժ։
- Ապակե բազրիքների և ծածկերի տեղադրում։
- Ապակե վիտրաժների, հայելիների և այլ ապակյա կոնստրուկցիաների տեղադրում։
- Աշխատանքի որակի և անվտանգության կանոնների պահպանում։
Պահանջներ
- Պատասխանատվություն և աշխատասիրություն։
- Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն։
- Ճշտապահություն և թիմում աշխատելու կարողություն։
- Նմանատիպ աշխատանքի փորձը ցանկալի է, բայց պատրաստակամ և սովորելու ցանկություն ունեցող թեկնածուները նույնպես կարող են դիմել։
Մենք առաջարկում ենք`
- Բարձր և ժամանակին վճարվող աշխատավարձ։
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
- Մասնագիտական աճի և հմտությունների զարգացման հնարավորություն։
- Աշխատանք պրոֆեսիոնալ և համախմբված թիմում։
Աշխատավարձը՝ ըստ փորձի և հմտությունների։
Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել՝
043 40 40 23
Veled Group ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին՝ Երևանում։ Ընկերությունը մասնագիտանում է ապակու վերամշակման, բարդ ապակյա կոնստրուկցիաների արտադրության և տեղադրման ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքներն ու սպասելիքները՝ բարձր որակ ապահովելով ինչպես արտադրանքի, այնպես էլ սպասարկման մեջ։ Որակը մեր գործելակերպի առանցքում է և մեր թիմի ամենօրյա աշխատանքի առաջնահերթությունն է։