ՍՄՄ մասնագետ / մարկետոլոգ
ABA Motors
Նկարագրություն
ABA MOTORS ընկերությունը փնտրում է ստեղծագործ, նախաձեռնող և փորձառու ՍՄՄ մասնագետի՝ մեր թիմին միանալու համար։
Եթե սիրում եք ստեղծել հետաքրքիր կոնտենտ, հետևում եք սոցիալական մեդիայի նոր միտումներին և կարողանում եք բրենդը ներկայացնել գրավիչ ու ժամանակակից ձևով, ապա սիրով սպասում ենք Ձեզ մեր թիմում։
Պարտականություններ
- Սոցիալական մեդիայի կոնտենտի պլանավորում, մշակում և հրապարակում։
- Facebook, Instagram և TikTok հարթակների կառավարում։
- Նկարահանումների պլանավորում, կազմակերպում և ընթացքի վերահսկում։
- Story-ների, Post-երի, Reels-երի և կարճ տեսանյութերի ստեղծում։
- Ընկերության սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարության մշակում և իրականացում։
- Սոցիալական մեդիայի միտումների ուսումնասիրություն և նոր գաղափարների առաջարկում։
- Հրապարակումների արդյունավետության վերլուծություն և արդյունքների բարելավում։
Պահանջներ
- ՍՄՄ ոլորտում աշխատանքային փորձ։
- Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։
- Ստեղծագործ մտածելակերպ և նոր գաղափարներ առաջարկելու ունակություն։
- Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ։
- Ժամանակի ճիշտ կառավարում և սահմանված ժամկետների պահպանում։
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Պարտադիր մասնագիտական հմտություններ
- Facebook, Instagram և TikTok հարթակների կառավարման փորձ։
- Canva, CapCut կամ նմանատիպ ծրագրերի տիրապետում։
- Story-ների և Post-երի գրավիչ բովանդակության պատրաստում։
- Reels-երի և կարճ տեսանյութերի մոնտաժ։
- Copywriting հմտություններ։
- Meta Business Suite-ի իմացություն։
- Թիրախավորված գովազդների գործարկման հիմունքների իմացություն։
- Թվային մարքեթինգի հիմնական գործիքների և մեթոդների իմացություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանք ժամանակակից գրասենյակում՝ հարմարավետ աշխատանքային միջավայրում։
- Մրցունակ աշխատավարձ։
- Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն։
- Ստեղծագործական գաղափարներն իրականացնելու և ընկերության զարգացմանը նպաստելու հնարավորություն։
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00–19:00
Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV)՝ նշելով նաև Ձեր աշխատանքների պորտֆոլիոյի կամ սոցիալական էջերի հղումները։