Get our free app. It won't take up space on your device

Գլխավոր հաշվապահ

Karton Tara LLC

Location: Shengavit, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Accounting, Audit
Deadline:
11/18/2026

Նկարագրություն

Փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ գլխավոր հաշվապահի թափուր հաստիքը համալրելու համար։

Պարտականություններ

  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը,
  • Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հարկային հաշվետվությունների, մասնավորապես՝ շահութահարկի, ԱԱՀ-ի, եկամտային հարկի և այլ հարկային հաշվետվությունների կազմում, ստուգում, ամփոփում և ներկայացում,
  • Ապահովել հաշվապահական փաստաթղթերի ձևակերպման օրինականությունը և փաստաթղթաշրջանառության վարումը, աշխատավարձի հաշվարկը,
  • Ապրանքանյութական արժեքների հաշվառման և դրանց շարժի վերահսկուղության իրականացում,
  • Ստացված հաշիվների և ծառայությունների ձևակերպում, Բանկային փոխանցումների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսական ոլորտներում,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում,
  • Հարկային օրենսդրության գերազանց իմացություն,
  • ՀԾ ծրագրի գերազանց իմացություն, MS Office փաթեթի գերազանց իմացություն,
  • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ,
  • Վերլուծական մտածողություն, առաջնահերթությունները որոշելու կարողություն,
  • Ղեկավարման հմտություններ։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 9.30-18.30։
  • Աշխատավարձը՝ պայմանագրային։
Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Աէրացիա 1/17
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 99 990707

Կարտոն տարա ՍՊԸ իր գործունեությունը սկսել է 2007 թվականից և զբաղվում է ֆլեքսոգրաֆիկ տպագրությամբ, ձվաբնիկի արտադրությամբ, ցանկացած տեսակի ստվարաթղթե արկղերի արտադրությամբ, սննդի փաթեթավորման՝ տուփերի, թղթերի և տոպրակների արտադրությամբ:

Ստվարաթղթե արկղերի արտադրությունն իրականացվում է ըստ տարբեր չափերի և ձևերի: Մեզ մոտ Դուք կարող եք պատվիրել ամուր և որակյալ արկղեր՝ պատրաստված հատուկ Ձեր ընկերության և ապրանքների համար: Մենք համագործակցում ենք ինչպես մասնավոր հաճախորդների, այնպես էլ տարբեր ոլորտներ ներկայացնող խոշոր կազմակերպությունների հետ:

Մեր ընկերության արտադրանքն առանձնանում է իր տեսքով և դիզայնով, իսկ բարձրորակ նյութերի օգտագործումն ու մեր մասնագետների բարձր որակավորումը` որակյալ արտադրանքի գրավականն են:

Ստեղծագործական մոտեցում, ոգևորվածություն ընդհանուր գործի հանդեպ, անկեղծություն, պարկեշտություն, պրոֆեսիոնալիզմ. ահա այն բոլոր սկզբունքները, որոնք ընկած են մեր հաջողության գրավականի հիմքում: Առաջնորդվելով նման սկզբունքով՝ մենք մեր պարտքն ենք համարում բավարարել մեր հաճախորդների պահանջները:

Մեր ընկերության արտադրանքն առանձնանում է իր տեսքով և դիզայնով, իսկ բարձրորակ նյութերի օգտագործումն ու մեր մասնագետների բարձր որակավորումը` որակյալ արտադրանքի գրավականն են:

Մենք կարևորում ենք մեր հեղինակությունն ու բարի համբավը գործարար աշխարհում և հուսով ենք,որ մեզ դիմելով՝ Դուք կմնաք մեր մշտական գործընկերը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media