Գրաֆիկ դիզայներ / Թվային տպագրության մեքենայի օպերատոր
TASK LLC
Նկարագրություն
Time to Print տպագրության սրահը փնտրում է Գրաֆիկ դիզայներ / Թվային տպագրության մեքենաների օպերատոր։
Պարտականություններ
- Պատվիրատուներից ընդունել տպագրության ենթակա ֆայլերը, դրանք ստուգել և հարկ եղած դեպքում փոփոխել՝ համապատասխանեցնելով տպագրության ստանդարտներին,
- Կատարել նախատպագրական որոշ աշխատանքներ և տեխնիկական դիզայն
- Ուշադիր լինել պատվերի նկարագրությանը և հետևել դրա պահպանմանը սկսած տագրությունից մինչև կազմարարություն և վերջնական արդյունքի ստացում։
- Տպագրել հաստատած պատվերը թվային տպագրական մեքենաներով,
- Հետադարձ կապ ապահովել պատվիրատուների և պատվերների ընդունման մենեջերների հետ պատվերի կատարման ընթացքի վերաբերյալ։
Պահանջներ
Կրթություն՝
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն,
Աշխատանքային փորձ
- Տպագրության կամ գրաֆիկական դիզայնի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
Պարտադիր հմտություններ՝
- Համակարգչային/դիզայներական ծրագրերի իմացություն՝ Corel Draw, Adobe Illustrator, Photoshop, Adobe InDesign, Adobe Acrobat, Microsoft Office
- Արագ սովորելու և արագ աշխատելու ունակություն,
- Դետալների նկատմամբ ուշադիր լինելու ունակություն,
-
Արագ կողմնորոշվելու, և ճիշտ առաջնահերթություններ սահմանելու ունակություն,
-
Նվիրվածություն և բարձր պատասխանատվության զգացում աշխատանքի և շահագործվող սարքավորումների նկատմամբ։
Ցանկալի հմտություններ
- Տպագրական ոլորտին և տեխնոլոգիաներին ծանոթ լինելը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
- Երկուշաբթի - Ուրբաթ 10։00 - 19։00
- Շաբաթ - 10։00 - 16։00 հերթափոխով։
ԹԱՍԿ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին։ Ընկերությունը զբաղվում է թվային և օֆսեթ տպագրությամբ, դիզայնով ինչպես նաև տպագրական և հետտպագրական տեխնիկայի ներմուծմամբ, վաճառքով և սպասարկմամբ։
Մեր ապրանքանիշերն են՝ Time to Print օպերատիվ տպագրության սրահ և Uprint store
ԹԱՍԿ ՍՊԸ-ն հանդիսանում է հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում՝ RICOH, Konica Minolta, TOSHIBA, RENZ, Foliant, IDEAL, CYKLOS