Խորհրդատու վաճառող/ուհի
Էլֆ Դեկոր
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
22.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական
մինչև 300,000 ֏
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Նկարագրություն
Ընկերությունը համալրում է իր թիմը և աշխատանքի է հրավիրում խորհրդատու վաճառող/ուհիների։
Թափուր հաստիքները առկա են հետևյալ մասնաճյուղերում․
- Ֆուչիկի 27/7 (Աջափնյակ)
- Ռոստվյան 15/9 (Էրեբունի)
- Գուսան Շերամի 100 (Մալաթիա - Սեբաստիա )
Պարտականություններ
- Բարեհամբույր սպասարկում,
- Ապրանքատեսականու վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում,
- Վաճառքի կազմակերպում և իրականացում,
- Բաժնի համալրումների կազմակերպում,
- Ապրանքատեսականու համալրման և գնապիտակների ապահովում
Պահանջներ
- Հաղորդակցման հմտություն, հստակ և գրագետ խոսք,
- Աշխատանքային փորձ՝ ցանկալի,
- Ռուսերեն լեզվի իմացություն, այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Արագ կողմնորոշման ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա, աշխ․ ժամերը՝ 9։30-19։00
Ընդմիջման ծախսերը հոգում է Elf Decor խանութ-սրահը