Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի վերլուծաբան

"Ապաչի Գրուպ" ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ` 03.05.2024
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«Ապաչի Գրուպ» ՍՊԸ-ն փնտրում է Վաճառքի գործառնությունների վերլուծաբանի տվյալների հավաքագրման, վերլուծության և առաջարկների ներկայացման համար

Պարտականություններ

  • Այցելելով վաճառակետեր՝ ուսումնասիրել և մշակել կատարողականի բարձրացման և վաճառքների իրականացման առավել արդյունավետ ուղիներ
  • Վերլուծել և պարբերաբար ներկայացնել վաճառքի բարելավմանն ուղղված երթուղիների սահմանման վերաբերյալ առաջարկներ
  • Ըստ վաճառքի թիմերի, ապրանքային խմբերի, ուղիների (channel) և այլն՝ կատարել վաճառքի ծավալների և արդյունավետության բարձրացման վերլուծություն և կատարելագործման առաջակներ։
  • Իրականացնել տվյալների հավաքագրում և վերլուծություն, վերլուծվող տվյալների մեջ օրինաչափությունների և տրամաբանությունների դուրսբերում
  • Իրականացնել կատարողականի գնահատման և կառավարման համար՝ KPI համակարգի մշակում, բարելավում և հաշվարկներ
  • Մասնակցել կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների և վերլուծությունների ավտոմատացման համակարգի մշակմանը և ներդրմանը
  • Իրականացնել առևտրային պայմանների և վաճառքի բյուջեների վերլուծություն և արդյունավետության բարձրացման առաջարկներ
  • Աջակցել Ընկերության ղեկավարությանը՝ բիզնեսի նպատակների և պահանջների ձևակերպման հարցում
  • Համագործակցել Վաճառքի թիմի և այլ թիմերի հետ՝ վերոնշյալ միջոցառումների իրականացման համար

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն կոմերցիայի, վաճառքների, վիճակագրության, ֆինանսների կամ համարակից այլ ոլորտում
  • 3+ տարվա վերլուծաբանի փորձ
  • Excel ծրագրի գերազանց տիրապետում, Power Point և Power BI տիրապետում, Python և 1C իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում, կառավարում
  • Պլանավորում
  • Նպատակասլացություն
  • Հարաբերություններ ձևավորելու հմտություններ
  • Պրոցեսների կառավարում
  • Ուղղորդելու հմտություններ

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում