Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

ՋԻ-ԷՍ-ՍԻ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 05.06.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

Եթե ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Ջի-Էս-Սի» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ․

Պարտականություններ

  • Կորպորատիվ հաճախորդների ներգրավում, պայմանավորվածությունների ձեռքբերում
  • Բանակցությունների վարում և գործնական հանդիպումների իրականացում
  • Բրենդերի և ապրանքատեսականիների ներկայացում
  • Կորպորատիվ առաջարկների մշակում և ներկայացում. կորպորատիվ վաճառքների կազմակերպում
  • Հաճախորդների բազայի վարում և թարմացում
  • Շուկայի ուսումասիրություն, վերլուծություն, առաջարկների ներկայացում
  • Պատվերների կատարման ժամանակային վերահսկում
  • Նոր նախագծերի մշակում, նախագծերի որոնում ըստ թիրախային խմբերի, հանդիպում պոտենցիալ հաճախորդների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • MS Office փաթեթի իմացություն
  • Արագ սովորելու ունակություն
  • Նախաձեռնողականություն
  • Թիմային կողմնորոշում
  • Բանակցելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ
  • Սեփական ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք
  • Վերապատրաստումներ և թրեյնինգներ՝ կազմակերպված ընկերության կողմից
  • Համատեղ կորպորատիվ միջոցառումներ և երեկույթներ
  • Անվճար ընդմիջում

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում