Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր

Կարկոմավտո

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 01.06.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

«Կարկոմավտո» ընկերությունը աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերի, որն իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստանում ավտոմոբիլային ոլորտի զարգացման կարևորագույն գործում:

Պարտականություններ

- Ներկայացնել հաճախորդներին ավտոմեքենաների մոդելները՝ ընկերությունում հաստատված չափանիշների համաձայն

- Ապահովել հաճախորդների սպասարկման բարձր որակ` ձևավորելով գոհունակության կայուն զգացում

- Հաճախորդների և գործընկերների հետ ստեղծել/պահպանել ամուր ու վստահելի փոխհարաբերություններ

- Ըստ անհրաժեշտության պատրաստել և հաճախորդներին ներկայացնել գնային առաջարկներ

- Շարունակաբար զարգացնել մասնագիտական և տեխնիկական գիտելիքներն ավտոմեքենաների ոլորտի վերաբերյալ

Պահանջներ

- Բարձրագույն կրթություն

- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկանալի է

- Հաղորդակցման և վերլուծական գերազանց հմտություններ

- Անգլերեն և Ռուսերեն լեզվի իմացություն

- Ավտոմեքենա վարելու հմտություն (վարորդական իրավունքի առկայություն)

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում