Տվյալների վերլուծաբան
Ինեկոբանկ ՓԲԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
03.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Հիմնական աշխատանքային պարտականություններ.
- Տվյալների պահեստի ստեղծման նախագծում և աջակցում՝ տարբեր աղբյուրներից տվյալների համախմբման նպատակով
- Տվյալների հավաքագրում և վերլուծություն
- Տվյալների ամբողջականության և ճշգրտության ապահովում
- Տվյալների կառավարման լուծումների իրականացում` օգտագործելով մեքենայական ուսուցման գործիքներ և վիճակագրական տեխնիկա
- Տվյալների մոնիտորինգի իրականացում՝ անոմալիաների կամ խնդիրների հայտնաբերման նպատակով
- Պարբերական հաշվետվությունների կազմում և պրեզենտացիաների պատրաստում
- Ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների իրականացում
Պահանջվող որակավորում.
- Բարձրագույն կրթություն` համապատասխան ոլորտում (Տվյալագիտություն, վիճակագրություն, ինֆորմատիկա, տնտեսագիտություն)
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալների վերլուծության ոլորտում, ցանկալի է ֆինանսաբանկային ընկերություններում
- SQL, Power BI, Python, SAP Hana 2.0 ծրագրերի իմացություն
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների վարժ իմացություն
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.
- Ժամանակի սղության պայմաններում աշխատելու ունակություն
- Մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն
- Թիմայնություն
- Պունկտուալություն
Դիմելու ընթացակարգ.
Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև Մայիսի 2: