Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնտեսագետ

ARCON

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 11.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական սկսած 250,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ

Վաճառքի ծավալների ավելացման հետ կապված մենք փնտրում ենք բացառապես հուսալի, պատասխանատու եւ ուշադիր մենեջերի, ով կարողանում է աշխատել մեծ ծավալի տեղեկատվության հետ:

Պարտականություններ

  • «Мой склад» ձեռնարկության ավտոմատացման համակարգի վարում (1C պարզեցված տարբերակ)՝ մուտքագրելով ապրանքների մուտքերի, պաշարների, պատվերների, վաճառքի եւ այլ տվյալներ
  • Ընկերության մատակարարների և գնորդների հետ փաստաթղթաշրջանառություն։
  • Ապրանքների ինքնարժեքի հաշվարկ և վերահսկում:
  • Բաղադրիչների համար պատվերների ձևավորման աջակցում։
  • Ներկայիս բիզնեսի վերաբերյալ տեղեկատվության պատրաստում և տրամադրում՝ ֆինանսական վերլուծության համար։
  • Այլ առաջադրանքների կատարում ղեկավարի հանձնարարությամբ։
  • Ընկերության վերլուծության եւ ֆինանսական համակարգի բարելավման առաջարկներ

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսական կամ ֆինանսական կրթություն
  • Նմանատիպ պաշտոնում երկու տարվա փորձ
  • 1C վստահ իմացություն եւ փորձ
  • Ֆինանսական հաշվետվությունների ձևերի իմացություն, հաշվապահական գիտելիքներ, կառավարչական հաշվառման իմացություն
  • Մեծ քանակությամբ տվյալների հետ աշխատելու ունակություն (բարդ բանաձևեր, ամփոփիչ աղյուսակներ)
  • Microsoft Word, Excel, Outlook գերազանց տիրապետում։
  • Ռուսերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր։

Ողջունելի է

  • Խոշոր միջազգային ընկերությունում փորձ
  • Անգլերենի իմացություն

Անձնական հատկանիշներ

  • Ճշտապահություն, ժամանակի ճիշտ տիրապետում։
  • Վերլուծական մտածողության ունակություն:
  • Պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների հանդեպ, բարձր աշխատունակություն։
  • Տեղեկատվությունը համակարգելու ունակություն։
  • Թիմում աշխատելու եւ բոլորի հետ համագործակցելու ունակություն:
  • Լավ հաղորդակցման հմտություններ։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանք հարմարավետ գրասենյակում:
  • Ամբողջ դրույք։
  • Պաշտոնական աշխատանք ՀՀ Աշխատանքային օրենսգրքին համապատասխան, վճարովի արձակուրդ, այդ թվում նաև հիվանդանոցային:
  • Կորպորատիվ բջջային կապ։
  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5/2, ժամը 10:00 – 19:00.
  • Աշխատավարձի չափը որոշվում է հարցազրույցի արդյունքներում։
  • Փորձաշրջան՝ 3 ամիս։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում