Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տնօրենի օգնական

ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 15.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Ինվեստիցիոն և կառավարման հոլդինգը փնտրում է գլխավոր տնօրենի օգնական:

Պարտականություններ

  • Իրականացնել տնօրենի աշխատանքային գրաֆիկի, ժողովների, հանդիպումների պլանավորում, հետևել ամսաթվերին, ըստ անհրաժեշտության հիշեցումներ ուղարկել
  • Կազմակերպել հանդիպումներ, խորհրդի նիստեր, օրակարգը ժամանակին տրամադրել մասնակիցներին, նշումներ կատարել հանդիպումների ժամանակ և հանդիպման արձանագրությունները տրամադրել համապատասխան կողմերին;
  • Իրականացնել ժողովների արձանագրություններ, ըստ Տնօրենի հանձնարարականների հետևել դրանց իրագործմանը սահմանված ժամկետներում
  • Ձևակերպել հանձնարարականները և հետևել կազմակերպության անձնակազմին տրված հանձնարարականների կատարման ընթացքին
  • Ըստ անհրաժեշտության կապ պահել գործընկեր կազմակերպությունների, շահագրգիռ անձանց հետ
  • Տարաբնույթ նյութերի թարգմանություն հայերենից անգլերեն, ռուսերեն և հակառակը
  • Աջակցել Գլխավոր տնօրենի գործուղումներին՝ հյուրանոցներ, տոմսեր ամրագրել, դեսպանատան փաստաթղթերը պատրաստել, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անձամբ մասնակցել գործուղմանը
  • Գլխավոր տնօրենի կողմից հանձնարարված այլ ադմինիստրատիվ աշխատանքներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ֆինանսատնտեսագիտական, իրավագիտական կամ ճարտարագիտական)
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համանաման պաշտոնում
  • Ներդրումային ծրագրերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն
  • Լրացուցիչ օտար լեզվի իմացությունը ցանկալի է /չինարեն կամ պարսկերեն/
  • MS Office (MS Word, Excel, PowerPoint, Outlook և Internet) փաթեթի գերազանց իմացություն
  • Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Վարորդական իրավունքի առկայություն
  • Անձնական մեքենայի առկայությունը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը մրցակցային բարձր։ Կարիերայի աճի լայն հնարավորություններ։

Աշխատանքային ռեժիմ՝ վեցօրյա, կիրակի հանգիստ։

Աշխատանքային ժամերը՝ 09։00–ից 18։00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում