Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 05.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

Xiaomi ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը՝ Mi Armenia խանութ-սրահների ցանցը հրավիրում է աշխատանքի SMM մասնագետի։

Պարտականություններ

  • Facebook, Instagram, Tiktok սոցիալական ցանցերում հրապարակումների կոնտենտի մշակում և ստեղծում
  • Գովազդային հրապարակումների բյուջեի կառավարում, ads manager-ի գերազանց իմացություն
  • Reel/Story կոնտենտի նկարահանում և մոնտաժում
  • Հրապարակումների պլանավորում ըստ նախապես հաստատված ցանկի
  • Նամակների և մեկնաբանություների արձագանքում պաշտոնական էջերում
  • Պաշտոնական էջերի և պաշտոնական կայքի հաշվետվությունների ներկայացում
  • Կազմակերպել և հետևել Facebook, Instagram, Tiktok պաշտոնական էջերի բովանդակության պարբերական թարմացումներին
  • Մշակել և կազմակերպել սոցիալական մեդիա ռազմավարություն, թիրախավորում, գնահատում
  • Պաշտոնական կայքի կոնտենտի թարգմանության, մշակման իրականացում՝ նոր ապրանքների տեղադրում:
  • Նոր բաններների և այլ գովազդային վահանակների վիզուալի ստեղծում
  • Բրենդի ճանաչելիության բարձրացում` գովազդելով ընկերության արտադրանքն ու ծառայությունները
  • Մարքեթինգային և գովազդային միջոցառումների իրականացում, վաճառքի ծավալների ընդլայման նպատակով
  • Ուսումնասիրել ոլորտը և մշտապես տեղյակ լինել փոփոխություններին և նորություններին

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ՝ որպես թվային մարքեթիգի մասնագետ:
  • Սոցիալական հարթակների հետ աշխատանքային փորձ
  • Ռուսերեն, անգլերեն և հայերեն լեզուների գերազանց իմացություն (և՛ բանավոր, և՛ գրավոր)
  • Վիզուալ կոնտենտի ստեղծման համար վեբ-դիզայնի գիտելիքները ՊԱՐՏԱԴԻՐ ԵՆ
  • Նշված ոլորտի հավաստագրերի կամ որակավորումների առկայությունը ցանկալի է
  • Վեբ վերլուծության գործիքների, օրինակ Google Analytics, Yandex Metrika իմացությունը ցանկալի է
  • Վերլուծական միտք և ստեղծարարություն
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ` 5-օրյա
  • Ժամերը՝ 10:00-19:00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում