Շուկայի զարգացման պատասխանատու
ԿՈՆՎԵԿՏ ՓԲԸ
Ոլորտ`
Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
05.06.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
«Կոնվեկտ» ՓԲԸ աշխատանքի է հրավիրում աշխույժ, ներկայացուցչական և վաճառքի հմտություններին տիրապետող, հաղորդակցման բարձր ունակություններով օժտված անձանց Շուկայի Զարգացման Պատասխանատուի թափուր հաստիքի համար, ովքեր արդյունավետ կհամագործակցեն Ընկերության հաճախորդների հետ:
Պարտականություններ
- Հաստատել և պահպանել հաճախորդների հետ գործարար հարաբերություններ
- Ներգրավել նոր հաճախորդներ
- Իրականացնել ապրանքատեսականու առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում
- Ընդունել պատվերներ
- Իրականացնել դրամական միջոցների պատշաճ հավաքագրումն ու հաշիվ-ապրանքագրերի լրացում
- Պարբերաբար իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
- Կազմել և ներկայացնել հաշվետվություններ վաճառքի և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Մասնագիտական աշխատանքային փորձ
- Պլանավորման ունակություն
- Սեփական մեքենայի առկայություն
- Համակարգված աշխատելու կարողություն
- Բանակցելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի -ուրբաթ, 9:00-18:00