Ռիսկերի կառավարման բաժնի սկսնակ աշխատակից
Կրեդո Ֆինանս ՈԻՎԿ ՓԲԸ
Ոլորտ`
Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
06.06.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Նկարագրություն
Ռիսկերի կառավարման մասնագետը իրականացնում է Վարկային կազմակերպության մասնաճյուղերում և այլ վաճառքի կետերում վարկերի տրամադրման գործընթացի ընթացքում պահանջվող փաստաթղթերի ստուգում, այլ տեղեկատվական աղբյուրների միջոցով համապատասխանության ստուգում, ռիսկերի գնահատում, կարծիքի տրամադրում, իր իրավասությունների շրջանակում հաստատում կամ մերժում:
Պարտականություններ
- Կատարել մասնաճյուղերից և այլ վաճառքի կետերից ստացված վարկային փաթեթի վերլուծություն համաձայն ներքին կանոնակարգերի և վարկավորման որոշման կայացում տրված լիազորությունների սահմաններում
- Վարել աշխատանքներ սահմանված չափանիշներով վարկերի ավտոմատ հաստատման ուղղությամբ
- Կատարել ժամկետանց վարկային պորտֆելի վերլուծություն և տալ առաջարկություններ այն ''առողջացնելու'' ուղղությամբ
Պահանջներ
- ՀՀ օրենքների՝ Վարկային կազմակերպությունների մասին, Կենտրոնական բանկի մասին, Բանկերի մասին, իմացություն
- Excel ծրագրի իմացություն
- ՀԾ-Բանկի իմացություն (ցանկալի)
- Ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ ցանկալի է
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն
- Արագ որոշումներ կայացնելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6-օրյա, ժամեր՝ երկուշաբթիից-ուրբաթ 10:00-19:00, շաբաթ 10:30-16:00