Ներմուծումների պլանավորման մասնագետ
Premier Foods LLC
Ոլորտ`
Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
05.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ
Նկարագրություն
"Պրեմիեր Ֆուդս" կազմակերպությունը փնտրում է ներմուծումների պլանավորման մասնագետ, որը պատասխանատու է լինելու պատվերների ներմուծման գործընթացի կազմակերպման, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպման և անհրաժեշտ հաշվետվությունների կազմման և ներկայացման համար։
Պարտականություններ
- Պատվերների ներմուծման գործընթացի կազմակերպում,
- Ապրանքների գնման պատվերների ձևավորում,
- Պահեստային մնացորդների ստուգում,
- Բեռնափոխադրումների համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի (պայմանագրեր, լիազորագրեր, հայտեր, այլն) կազմում,
- Բեռնափոխադրող կազմակերպություններից գնային հարցումների իրականացում, ժամկետների, պայմանների և արժեքների վերաբերյալ բանակցելու նպատակով՝ ակտիվ նամակագրության և հեռախոսային կապի հաստատում,
- Բեռնաթափումից հետո փաստաթղթերի ստուգում, սկանավորում,
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Արտահանման փաթեթների կազմում։
Պահանջներ
- Ներմուծման և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ առնվազն 1 տարի,
- Համակարգչային գիտելիքներ (MS Office-ի իմացությունը պարտադիր է),
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն,
- Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ընդունակություն,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին: