Ներմուծման մենեջեր
SAS GROUP
Ոլորտ`
Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
19.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
ՍԱՍ ԳՐՈՒՊ-Ը աշխատանքի է հրավիրում Ներմուծման մենեջերի։
Պարտականություններ
- ՀՀ օրենսդրությամբ պահանջվող պիտակավորման գործընթացի ապահովում` ներառյալ թարգմանությունները
- Անհրաժեշտ ապրանքների որոնում Ինտերնետում
- Օտարերկրյա մատակարարների հետ բանակցությունների վարում
- Բանակցությունների միջոցով գնային առաջարկների ստացում, մշակում, զեղչային սխեմաների կիրառման ապահովում
- Բեռնափոխադրման արդյունավետ տարբերակների որոնում և բանակցությունների վարում բեռնափոխադրող ընկերությունների հետ
- Ներմուծվող ապրանքների բեռնափոխադրման կազմակերպում
- Պահանջագրերի կազմում
- Ներմուծման համար պահանջվող բոլոր փաստաթղթերի և ինֆորմացիայի ապահովում համապատասխան բաժիններին
- Անհրաժեշտ փաստաթղթերի և ինֆորմացիայի տրամադրում մատակարար ընկերություններին
- Ապրանքների մատակարարման պայմանագրային հիմքերի ապահովում
- Ապրանքների պահպանման պայմանների ուսումնասիրում
- Անհրաժեշտության դեպքում առաջարկների և բողոքարկումների ներկայացում օտարերկրյա մատակարարին,
Անհրաժեշտ հմտություններ (ոչ պարտադիր)
1․Բարձրագույն կրթություն
2․Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
3․Համակարգչային բազային գիտելիքներ
4․Գերազանց հաղորդակցման հմտություններ, հստակ և բարեհամբյուր բանավոր խոսք
5․Սթրեսային իրավիճակներում աշխատելու և նման իրավիճակները կառավարելու ունակություն
6. 3-ից 5 տարվա աշխատանքային փորձ
Հավելյալ նշումներ