Ներմուծման Մասնագետ
Աթենք ՍՊԸ
Ոլորտ`
Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ`
12.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքի նկարագիրը
Ընկերության կարիքներին համապատասխան շինանյութի և սարքավորումների ներմուծման գործընթացների կազմակերպում և վերահսկում:
Գործառույթները
- Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն
- Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
- Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
- Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
- Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
- Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
- Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
- Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում
- Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
Անհրաժեշտ որակները
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն
- Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ)
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց իմացություն
- Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ընդունակություն
Դիմելու կարգը՝ Ինքնակենսագրություններն ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։