Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մետաղական Արտադրության ղեկավար

AREX Co

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ` 30.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Նկարագրություն

Մետաղական կոնստրուկցիաների արտադրության կազմակերպում` նախագծի հաստատումից, մինչև արտադրական ամբողջ գործընթացի ավարտի վերահսկողություն։

Կդիտարկվեն այն կոմպետենտ թեկնածուները, ովքեր ունեն աշխատանքային փորձ, կարողանում են կատարել արտադրական պրոցեսին վերաբերող հաշվարկներ, հմտորեն տիրապետում են MS Office- ին, ուզում են և պատրաստ են աշխատել համակարգված արտադրական գործընթացներով, պատրաստ են սովորել և ցանկանում են արարել և զարգացնել Հայաստանում արտադրական ոլորտները:

Պարտականություններ

  • Արտադրական բոլոր գործընթացների կազմակերպում/ վերահսկում, աշխատանքի բաշխում,
  • Արտադրական բոլոր գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվարկների, հաշվետվությունների և ծրագրային ձևակերպումների ապահովում,
  • Արտադրական հումք- նյութերի ճիշտ օգտագործման գործընթացի վերահսկողություն և ապահովում, դրանց շարժի/ նյութածախսի մասով հաշվարկների և հաշվետվությունների ներկայացում
  • Արտադրական բոլոր գործընթացների վերահսկողություն,
  • Անհրաժեշտ հումք-նյութերի պատվերների ժամանակին ներկայացում գնումների բաժին,
  • Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Մետաղական արտադրությունում աշխատանքային փորձ,
  • Գծագրեր կարդալու ունակություն, AutoCAD-ի իմացություն,
  • Համակարգչից օգտվելու գերազանց գիտելիքներ` MS Office:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում