Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մերչենդայզեր

«ՅՈՒՆԻՈՆ»

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR
Վերջնաժամկետ` 05.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

"Յունիոն" ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մերչենդայզերների՝ մարքեթինգային թիմի համալրման նպատակով:

Պարտականություններ

  • Իրականացնել վաճառակետերի մերչենդայզինգ և մշտական վերահսկողություն
  • Կատարել շրջայցեր վաճառակետերում՝ հետևելու ապրանքների ճիշտ ներկայացմանը և դասավորությանը
  • Վաճառքի բաժնի աշխատակիցների հետ հաստատել գործարար հարաբերություններ
  • Հետևել ընկերության դարակների և սառնարանների մաքրությանն ու սարքինությանը, ինչպես նաև դրանցում Կազմակերպության պրոդուկտների լիարժեք առկայությանը
  • Հետևել գնապիտակների ճշգրտությանն ու առկայությանը
  • Հետևել վաճառակետերում ապրանքի ժամկետներին
  • Իրականացնել գովազդային նյութերի փակցման և տրամադրման աշխատանքներ
  • Կատարել շուկայի մոնիթորինգ և վերլուծություն
  • Կազմել հաշվետվություններ և ներկայացնել անմիջական ղեկավարին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ
  • Վարորդական իրավունքի և ավտոմեքենայի առկայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում