Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մեծածախ վաճառքի մենեջեր

Exterior Group LLC

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 30.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«Էքստերիեր գրուպ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու և բանիմաց մեծածախ վաճառքի մենեջերի, ով կիրականացնի B2B վաճառք:

Պարտականություններ

  • Նոր հաճախորդների ներգրավում և նրանց հետ շարունակական համագործակցության ապահովում
  • Վաճառքի խթանմանն ուղղված կոմերցիոն առաջարկների մշակում
  • B2B վաճառքի ամբողջական գործընթացի կազմակերպում
  • Պոտենցիալ հաճախորդներին Ընկերության ապրանքատեսականու ներկայացում
  • Շուկայի զարգացում և ուսումնասիրություն
  • Շուկայում հնարավոր վտանգների բացահայտում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Ժամանակի ճիշտ պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կազմակերպչական հմտություն
  • MS Office փաթեթի իմացություն
  • Աշխատանքային փորձը շինոլորտում ցանկալի է
  • Սեռը` արական
  • Անձնական մեքենայի առկայությունը պարտադիր է

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ` 6-օրյա

Աշխատավարձը` բարձր

Առողջության ապահովագրություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում