Մանկաբարձ-գինեկոլոգ
«Վարդանանց» ՆԲԿ
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն աշխատանքի է հրավիրում մանկաբարձ-գինեկոլոգի՝ GE Voluson E10 սոնոգրաֆով և Deka Mona Lisa Touch լազերային համակարգով աշխատելու համար։
Աշխատանքի վայրը՝ Երևան, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, գինեկոլոգիայի բաժանմունք:
Զբաղվածությունը՝ լրիվ դրույք։
Վարձատրություն՝
մասնագետի գործունեությունից առաջացած մուտքերի գումարի 30%-ը, առկա է ամրագրված ամսական աշխատավարձ` ոչ պակաս 520.000 ՀՀ դրամ, որի չափը կախված է մասնագետի կլինիկական հմտություններից և բուժման արդյունքներից։
Սոցփաթեթ՝ առողջության ապահովագրություն, մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն
Պահանջներ՝ առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, գինեկոլոգիական և մանկաբարձական ուլտրաձայնային հետազոտությունների հմտություններ, կարեկցանք, անգլերենի կամ ռուսերենի իմացություն։
Հետաքրքրվա՞ծ եք
- Ուղարկե՛ք կենսագրական Ձեր տվյալները` CV-ին, նշված էլեկտրոնային հասցեին:
- Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 59 21 00, ներքին՝ 2567 համարով։
- Մեր մասին մանրամասն՝ https://vcim.am/description