Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Լոգիստիկայի գծով վաճառքի մասնագետ

ԿԱՐԳՈ ԷՔՍՊՐԵՍ (Փի Էյ Դի ՍՊԸ)

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 30.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 120,000-800,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Կազմակերպությունը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով: Անհրաժեշտ է լոգիստիկայի գծով վաճառքի մասնագետ թիմը համալրելու համար:

Պարտականություններ

  • Հաճախորդների հետ գրագետ հաղորդակցում և սպասարկում

  • Ծառայությունների վաճառք

  • Պատվերների ընդունում, գրանցում

  • Վաճառքի գրագետ ռազմավարության պլանավորում և կիրառում

  • Փոխկապակցված բաժինների հետ փաստաթղթաշրջանառության ապահովում և վերահսկում

Պահանջներ

  • Հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ՊԱՐՏԱԴԻՐ Է ՝
  • Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն

Պարտադիր հմտություններ՝

  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • Թիմում աշխատելու ունակություն

  • Սովորելու և կատարելագործվելու ցանկություն

  • Անկաշկանդ հաղորդակցվելու ունակություն

  • Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն, ինչպես նաև` ազնվություն և պարտաճանաչություն։

Հավելյալ նշումներ

Գրասենյակի հասցեն՝ ք․ Երևան, Արարատյան 90/8 (գլխավոր զինվորական հավաքատեղիի մոտակայքում)։
Աշխատանքային օրեր և ժամեր ՝ երկ-ուրբ 10։00-18։00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում