Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կորպորատիվ վաճառքի մենեջեր

Արփի Սոլար ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 06.06.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«Արփիսոլար» արևային Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կորպորատիվ վաճառքի մենեջերի (B2B վաճառք) կորպորատիվ հաճախորդների ներգրվման և արևային համակարգերի կորպորատիվ վաճառքը խթանելու նպատակով.

Պարտականություններ

  • Կորպորատիվ հաճախորդների ներգրավում. պայմանավորվածությունների ձեռքբերում, հանդիպումների կազմակերպում
  • Գործնական հանդիպումների իրականացում, բանակցությունների վարում
  • Հաճախորդներին կորպորատիվ առաջարկների՝ Ընկերության ապրանքատեսակների և ծառայությունների ներկայացում
  • Կորպորատիվ վաճառքների ամբողջական շղթայի կազմակերպում
  • Ակտիվ համագործակցություն ինժեներական թիմի հետ
  • Շուկայի ուսումասիրություն և վերլուծություն, վաճառքի նոր հնարավորությունների բացահայտում, առաջարկների ներկայացում

Պահանջներ

  • Մեքենայի առկայություն
  • Ճկուն հաղորդակցման և գործարար նամակագրության հմտություններ
  • Վաճառքի և բանակցային հմտություններ
  • Թիմային աշխատանք և ժամանակի կառավարում
  • Բարձրագույն կրթություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն

Աշխատանքային պայմաններ

  • 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
  • Վարձատրությունը՝ Ֆիքս. աշխատավարձ + % վաճառքներից
  • Մեքենայի մաշվածության գումար
  • Վառելիքի տրամադրում
  • Ոլորտային վերապատրաստում
  • Գրասենյակը՝ Դավթաշեն 3-րդ թաղ.

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում