Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ-մեխանիկ

Մուսալեռ Տպագրատուն ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Վերջնաժամկետ` 05.06.2024
Քաղաք` Արմավիր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Արտադրությունում առկա սարքավորումների անխափան աշխատանքի ապահովում, անհրաժեշտ կարգավորումների և տեխնիկական սպասարկման իրականացում։

Կդիտարկվեն այն թեկնածուները, ովքեր ունեն տեխնիկական գիտելիքներ ու աշխատանքային փորձ, ունեն ցանկություն սովորելու նորը:

Պարտականություններ

  • Սարքավորումների մեխանիկական վերանորոգում, տեխնիկական սպասարկում,
  • Չափանիշներին համապատասխան նոր դետալների տեղադրում և ամրացում, կանխարգելիչ տեխսպասարկում
  • Ըստ ժամանակացուցի տեխզննումների և կարգավորումների իրականացում,
  • Տեխնիկական գծագրերի ուսումնասիրում և վերլուծություն:

Պահանջներ

  • Մեխանիկի աշխատանքային փորձ,
  • Տեխնիկական գծագրեր կարդալու կարողություն,
  • Մեխանիզմներ վերանորոգելու փորձ
  • Համակարգչով աշխատելու կարողություն
  • Պատասխանատվություն

Հավելյալ նշումներ

Հասցե՝ Արմավիրի մարզ, գ. Մուսալեռ, Րաֆֆու 1

Աշխատաժամ՝ 09:00 – 18:00

Ընդմիջում՝ 13:00-14:00

Գործում է ծառայողական մեքենա՝ Երևան-Մուսալեռ-Երևան երթուղով:

Աշխատավարձը՝ մրցակցային

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում