Ինժեներ/ CNC Օպերատոր (Կահույքի արտադրություն)
AREX Co
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին, Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է
Նկարագրություն
AREX Co Ընկերությունում (Կահույքի արտադրությունում) CNC/ЧПУ հաստոցի օպերատորների համար առաջընթացի հնարավորությամբ թափուր հաստիք կա:
Արտադրությունը հագեցած է նորագույն և ժամանակակից հաստոցներով, աշխատանքի առաջարկ ունենք և՛ փորձառու, և՛ սկսնակ օպերատորների համար:
Պարտականություններ
- CNC հաստոցի կառավարում, հաստոցի ծրագրերի և գծագրերի համակարգում,
- Հումքի բեռնում, սարքավորման կարգավորում,
- Սարքավորման անխափան աշխատանքի վերահսկում,
- Ընթացիկ տեխնիկական սպասարկում, մաքրության ապահովում,
- Հաստոցները գործարկելիս արտադրական գործընթացի վերահսկողություն, արտադրանքի որակական չափանիշների ստուգում, անհրաժեշտության դեպքում ճշգրտումների իրականացնում,
- Աշխատանքի և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանում:
Պահանջներ
- Տեխնիկական կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է,
- Մաթեմատիկական գիտելիքներ,
- CAD ծրագրերի իմացություն, Տեխնիկական գծագրեր կարդալու ունակություն,
- Պարտաճանաչություն,
- Սովորելու ունակություն և աշխատասիրություն։
Հավելյալ նշումներ
- Ընկերությունն աշխատում է 6 օրյա աշխատանքային գրաֆիկով:
- Աշխատանքի վայրը Արաբկիրում:
Առավելություններ
- Կայուն աշխատանք,
- Մասնագիտական աճի հնարավորություն,
- Վերապատրաստումներ և թրեյնինգներ՝ կազմակերպված ընկերության կողմից,
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում,
- Աշխատանքային պայմաններ` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի: