Ինժեներ
Ստելլար Գրուպ ՍՊԸ
Ոլորտ`
Ինժեներական, Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ`
12.05.2024
Քաղաք`
Ծաղկաձոր
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Նկարագրություն
Stellar Hotels հյուրանոցային ցանցը փնտրում է ինժեներ ք․ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ տեխնիկական և ինժեներական աշխատանքները համակարգելու և կազմակերպելու համար։
Պարտականություններ
- Բացահայտել ու վերանորոգել հյուրանոցային սարքավորումների և համակարգերի (ներառյալ օդորակման, էլեկտրականության, սանտեխնիկայի) անսարքությունները։
- Իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, կատարել կանոնավոր ստուգումներ, համակարգել սպասարկման աշխատանքները հնարավոր խնդիրներն ախտորոշելու համար։
- Հետևել հյուրանոցային գույքի, կահույքի պահպանմանը, խնդիրների դեպքում նախաձեռնել համապատասխան քայլեր ու գտնել լուծումներ նախատեսված բյուջեի սահմաններում։
- Ներկայացնել հաշվետվություններ հյուրանոցի գլխավոր մենեջերին։
- Կարող են հանձնարարվել այլ առաջադրանքներ։
Պահանջներ
- Համապատասխան մասնագիտական հմտություններ ու գիտելիքներ
- Ճկուն աշխատաժամերով աշխատելու պատրաստակամություն
- Հյուրանոցային ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ` վեցօրյա։