Հյուրանոցի մենեջեր
La Defense
Ոլորտ`
Գործադիր, Մենեջմենթ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
29.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Նկարագրություն
«La Defense» Հյուրանոցը փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով, աշխատանքային փորձով, բիզնես մտածելակերպով Մենեջեր
Պարտականություններ
- Պլանավորել և կազմակերպել Հյուրանոցի զարգացման և վաճառքի ռազմավարությունը, ուսումնասիրել մրցակիցների շուկան և ներկայացնել համապատասխան առաջարկներ` բրենդի առաջխաղացման նպատակով,
- Մշտապես ուսումնասիրել շուկայական գները, վարելով ճիշտ և ճկուն գնային քաղաքականություն՝ մասնակիցը լինել հյուրանոցի գների քաղաքականության որոշման հարցում,
- Կապեր հաստատել տուրիստական կազմակերպությունների հետ խթանելով վաճառքների մեծացմանը, կազմել համապատասխան կորպորատիվ առաջարկներ,
- Վերահսկել բիզնեսի ամբողջ գործընթացը և առավելագույնս նպաստել հաճախորդների պահանջմունքների բավարարմանը՝ապահովելով հյուրերի սպասարկման որակը,
- Հետևել անձնակազմի աշխատանքների կազմակերպմանը, աշխատողների աշխատանքային կարգապահությանը, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը,
- Ապահովել աշխատակիցների կողմից նյութական և տեխնիկական ռեսուրսների, գույքի և ապրանքների խնայողաբար օգտագործումը,
- Իրականացնել հյուրանոցի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքների պատվերները, դրանց ընդունումը, հաշվառումը,
- Պարբերաբար իրականացնել գույքագրումներ,
- Սահմանել ներքին կարգապահական կանոններ ի նպաստ բիզնեսի զարգացմանը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մենեջմենթի, ֆինանսների, կառավարման և հարակից ոլորտներում,
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ռեստորանային և/կամ հյուրանոցային ոլորտում,
- Անձնակազմի ղեկավարման հմտություններ,
- Կոնֆլիկտներն արագ և ինքնուրույն հարթելու ունակություն,
- Սթրեսային և լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հյուրանոցային ամրագրումների ծրագրերի տիրապետում,
- Գերազանց կազմակերպչական հմտություններ,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Բիզնես մտածելակերպ։
Հավելյալ նշումներ
Ուղարկել CV թեմա դաշտում նշել հաստիքը․ «Հյուրանոցի Մենեջեր»