Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար Օպերատոր

ԷՍԴԻԷՄ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 04.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

«ԷսԴիԷմ» ՍՊԸ-ն հանդիսանում է մի շարք Եվրոպական, Ռուսական և Ուկրաինական բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 2001 թվականից, համալրում է 1000 խոշոր հարկատուների ցանկը Հայաստանում :

ԷՍԴիԷմ ՍՊԸ-ին անհրաժեշտ է համակարգչային օպերատոր

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական ոլորտում)
  • Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel), (ցանկալի է ՀԾ վաճառքների կառավարում և ՀԾ հաշվապահ) ծրագրերի իմացություն
  • Համապատասխան աշխատանքային փորձ` նվազագույնը 2 տարի
  • Վերլուծական մտածողություն
  • Լեզուներ՝ Հայերեն, Ռուսերեն

Աշխատանքի նկարագիր.

  • Խանութներից ստացած պատվերների ծրագրային կառավարում
  • Պարբերական հաշվետվությունների կազմում ու ժամանակին ներկայացում
  • Գների և զեղչերի մուտքագրում և վերահսկողություն
  • Վաճառքի տվյալների ուսումնասիրություն
  • վաճառքի արդյունքների և դրանց հետ կապված դիտարկումների համակարգված, մատչելի և գրագետ ներկայացում
  • տվյալների բազայի վարում, մշակում, մեկնաբանում, համապատասխանության ստուգում և վերլուծություն
  • Պատվերների ձևավորում
  • Պահեստի մուտքերիի և ելքերի վերահսկում ծրագրի միջոցով
  • Թիմում աշխատելու ունակություն

Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթիից Ուրբաթ-08:30-17:30, Շաբաթ՝ 09:00-13:00 (ամսական 1 անգամ)

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուներին խնդրում ենք պատասխանել հարցերին և դիմել` պարտադիր կցելով ռեզյումե:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում