Հաշվապահ
UNITED GLOBAL ENTERPRISE LLC
Նկարագրություն
UNITED GLOBAL ENTERPRISE LLC ընկերությունը, որը իր գործունեությունը ծավալում է ԱՄՆ-ում, փնտրում է աշխատակից անգլերենի բարձր իմացությամբ և ճկուն անալիտիկ մտածողությամբ։ Ընկերությունը մատուցում է ֆինանսական, հաշվապահական և զարգացման հետ կապված խորհրդատվական ծառայություններ կորպորատիվ կազմակերպություններին։
Աշխատակիցը պետք է ցանկություն ունենա սովորելու, ունենա զարգանալու ներքին մղում և անհրաժեշտության դեպքում կոմֆորտի զոնայից դուրս գալու ունակություն։
Հեռակա աշխատելով մեր կազմակերպությունում, աշխատակիցը սովորելու է թե ինչպես է կառուցված և աշխատում ԱՄՆ-ի ֆինանսական համակարգը, ծանոթանալու է հիմնական հաշվապահական նրբություններին և հասկանալու է բիզնեսի հիմնական խնդիրների լուծման գաղտնիքները։
Հետևաբար, մենք վստահ ենք, որ կարող ենք գտնել մեր թիմին արժանի մի գործընկերոջ, որը մեր պես ոչ մի դժվարություններից չի վախենում և հաջողության հասնելու համար պատրաստ է սարերը շուռ տալու փոխարեն, իր ճկուն անալիտիկ մտածողության շնորհիվ նրանց շրջանցել ձեռք բերելով ավելի առավելություններ։
Ահա այն աշխատանքները և պահանջները, որը աշխատակիցը պետք է սովորի մեր կազմակերպությունում աշխատելու ժամանակ։
Պարտականություններ
- Պատրաստել կազմակերպության բացման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
- Կազմակերպությունների հաշվապահության հետ կապված տարբեր փաստաթղտերի պատրաստում։
- Սպասարկվող կազմակերպությունների QuickBooks-ում անհրաժեշտ գործողությունների կատարում։
- Հարկայինի (IRS) հետ պատվիրատուի մոտ առաջացած հարցերի և խնդիրների պարզաբանում և լուծում։
- Invoice-ների, Statement-ների, Finacnial Statement-ների և այլն հաշվապահական փաստաթղտերի պատրաստում։
- Կազմակերպություներին օգնել մեր գործունեության շրջանակներում համակարգային և գործավարային որոշակի աշխատանքների մեջ։
- Կազմակերպություններին օգնել տարբեր հաստատություների հետ գործարքներ կատարելու համար անհրաժեշտ փաթեթի պատրաստում և համաձայնեցում։
- Անհրաժեշտության դեպքում կատարել զանգեր տարբեր հաստատություններ, պարզաբանել գործարքի մանրամասները և հասցնել գործարքը ավարտին։
- և այլն հետաքրքիր և ծանրաբեռնված գործունեություն։
Պահանջներ
- գերազանց անգլերենի տիրապետում
- աշխատանքային փորձը կարևոր չէ
- պարտադիր հմտություններից - զարգանալու և հաջողության հասնելու ՄԵԾ ցանկություն
- ցանկալի հմտություններ - միշտ նոր բան սովորելուց չվախեցող, առաջացած խնդիրներին սառնասրտորեն լուծում տվող, սթրեսային իրավիճակները կառավարող
Հավելյալ նշումներ
Աշխատանքին անցնելուց առաջ անցկացվում է պարտադիր նախնական ուսուցում և ծանոթացում։
Հիմնականում աշխատանքային օրեր և ժամերն են․
- Երկուշաբթիից-ուրբաթ,
- Ժամեր: 16:30 - 3:30
Որոշակի ծանրաբերնվածության դեպքում և խոշոր գործարքների նախապատրաստման ժամանակ հնարավոր է համատեղ համաձայնեցված գրաֆիկի փոփոխություն։