Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 09.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք

Պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում համաձայն միջազգային հաշվապահական ստանդարտների, ՀՀ օրենսդրության,
  • հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագրում,
  • հարկային (ԱԱՀ, Շահութահարկ, Եկամտային հարկ, ոչ ռեզիդենտի շահութահարկ) հաշվետվությունների, Հիմանդրամի տարեկան հրապարակվող, ֆինանսական, վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և ըստ ժամանակացույցի ներկայացում համապատասխան մարմիններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • աշխատավարձի, հաշվառում և գրանցում,
  • դրամական միջոցների հաշվառում, քաղվածքների մուտքագրում, բանկային հաշիվների ստուգում և համադրում
  • ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների և ոչ նյութական արժեքների լրիվ հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում, հաշվապահական հաշվառման մեջ,
  • Տրամադրված վարկերի արձանագրությունների մուտքագրում համակարգ, գրաֆիկների կազմում
  • Ֆինանսական գործընկերների հետ մնացորդների ճշտում, աուդիտորներին անհրաժեշտ տվյալների տրամադրում
  • հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում,
  • պարտականությունների շրջանակներում կատարում է ղեկավարի այլ հանձնարարականները:

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձª որպես հաշվապահ (ԱԱՀ վճարող և/կամ ոչ-առևտրային կազմակերպությունում),
  • հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության իմացություն,
  • հարկային օրենսդրության գերազանց իմացություն,
  • համակարգչային տեխնիկայի տիրապետում, 1C, e-invoicing ծրագրերի իմացություն,
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • գերազանց վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերն են ՝ երկուշաբթիից ուրբաթ, աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00։

Պայմանագիրը կնքվելու է ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինելու նպատակով։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում