Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Թիմ թու բի

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 28.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Team2b -ին փնտրում է փորձառու և պատասխանատու հաշվապահի իր զարգացող և ամենադրական թիմին միանալու համար:

Գործառույթներ

  • Ապահովել հաշվապահական հաշվառման վարումը,
  • հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը,
  • Ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ,
  • Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը,
  • Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն,
  • Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը,
  • Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային, հարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան,
  • Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,
  • Դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր,
  • Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները։

Հմտություններ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Հարկային օրենսդրության իմացություն,
  • ՖՀՄՍ-ների իմացություն,
  • MS Office-ի, մասնավորապես`Excel-ի իմացություն,
  • ՀԾ համակարգով աշխատանքի փորձ,
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և սթրեսակայություն։

Գրաֆիկը:

Երկուշաբթի- ուրբաթ, 10:00-18:00

Ի՞նչ կստանա մասնագետը Team2B-ից

Մրցունակ աշխատավարձ,

Անընդհատ զարգանալու, նոր ոլորտներում փորձառություն ունենալու հնարավորություն,

Կարիերան և կրթությունը զարգացնելու հնարավորություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում