Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվապահ

Total Accounting

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 25.04.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մեր կազակերպությանը անհրաժեշտ են բարձրագույն կրթությամբ, փորձառու, համակարգչային գերազանց գիտելիքներով, ՀԾ գերազանց իմացությամբ (պարտադիր պայման է), հաշվապահներ:

Պարտականություններ

  • ապահովել հաշվապահական հաշվառման վարումը, հաշվետվությունների ժամանակին կազմումն ու համապատասխան մարմիններին ներկայացումը
  • ապահովել աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների եւ այլ վճարների հաշվարկման աշխատանքները
  • ապահովել ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքները
  • ապահովել աշխատողների վերաբերյալ անհատական հաշվետվությունների կազմումը եւ ներկայացումը,
  • •ապահովել կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների եւ մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգումը եւ հաշվառումը,
  • անհրաժեշտության դեպքում ապահովել ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների ֆինանսավորման, դրամարկղային ծախսի եւ փաստացի ծախսի հաշվառման իրականացումըշ
  • ապահովել դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի հաշվառում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների եւ դեբիտոր-կրեդիտորների,
  • ապահովել գործուղման նպատակով տրված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունների ընդունումը,
  • ապահովել հիմնական միջոցների, արագամաշ առարկաների հաշվառումը, իրականացնել ակտիվների մոնիթորինգ՝ ժամանակին եւ պատշաճ գույքագրման տեսակետից,
  • ապահովել առանձին ծախսային ծրագրերի գծով դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի հաշվառումը,
  • իրականացնել ղեկավարի կողմից հանձնարարված այլ համապատասխան առաջադրանքներ ու պարտականություններ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • աշխատանքային փորձ առնվազն 1 տարի
  • ՀԾ, TaxService, e-invoicing ծրագրի իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր` երկ-ուրբաթ 09:00-ից 18:00

Հասցե` Ձորափ 70/3

խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը մեր էլ. հասցեին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում