Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Տրանսպորտի բաժնում գործավար-օպերատոր

Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Էֆֆեկտ Գրուպ (ՇԵՆ) ընկերությունն աշխատանքի է հրավիրում գործավար-օպերատորի տրանսպորտի բաժնում։

Պարտականություններ

  • Վերահսկել/կազմել տրանսպորտի բաժնի տաբելները
  • Կազմել հաշիվ-պահանջագրեր, զեկուցագրեր, բլանկներ
  • Իրականացնել վարորդների երթերի տվյալների համակարգում
  • Կատարել վարորդների տվյալների հավաքագրում
  • Կազմել ուղեգրեր յուրաքանչյուր ամսվա համար
  • Կատարել վառելիքի վերաբերյալ մուտքեր ՀԾ համակարգում
  • Կազմել վառելիքի ծախսի վերաբերյալ հաշվետվություններ
  • Իրականացնել փոխադրումների կազմակերպմանն առնչվող այլ առաջադրանքներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • 1-2 տարվա նմանատիպ աշխատանքի փորձ
  • Word և Excel ծրագրերի իմացություն, աշխատանքային փորձառություն
  • ՀԾ-ի բազային իմացություն
  • Bitrix և Outlook հարթակների տիրապետումը կդիտվի որպես առավելություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ Երկ.-ուրբ. 09:00-17:30, շաբ. 09:00-15:00

Հասցե: Շիրակ 2/5 (Չարբախի մետրոյին կից)

Եթե հետաքրքրված եք աշխատանքով և համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին, կարող եք դիմել՝ ուղարկելով Ձեր CV-ն նշված էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում