Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

Լավ Ավտո

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 19.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

" Լավ Ավտո " ընկերությունը աշխատանքի է հրավիրում գլխավոր հաշվապահի, աշխատանքային փորձը պարտադիր է :

Բարձր աշխատավարձը երաշխավորվում է :

Պարտականություններ

  • Հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառության կազմակերպում և վարում ;
  • Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում, այդ թվում ԵՏՄ գործարքների մասով վիճակագրական հաշվետվությունների պատրաստում, հարկային արտահանման և ներմուծման հայտարարագրերի, հայտարարության ներկայացում
  • Բանկային գործարքների, դրամական միջոցների հաշվառում, դրանց շարժի հետ կապված համապատասխան գործառնությունների իրականացում
  • Դեբիտորական, կրեդիտորական պարտքի հետևում, գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների իրականացում
  • Բանկային քաղվածքների մուտքագրում
  • Ճշգրտվող հաշիվների դուրս գրում
  • Ապրանքների մուտքագրում
  • Պատվերների մուտք-ելք ծրագիր
  • Գնորդների պարտքերի վերահսկում
  • Պահեստի մնացորդի վերահսկում
  • Համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • աշխատանքային փորձ պարտադիր է
  • 1 C 8.3 ծրագրրի լավ իմացություն
  • ՀՀ Հաշվապահական ստանդարտների, հարկային օրենսդրության իմացություն
  • Մասնագիտությունից բխող այլ գործառույթներ

Հավելյալ նշումներ

CV - ԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԿԱՐՈՎ , նշել ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ :

Ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է :

Աշխատանքային օրերը` երկուշաբթի-ուրբաթ, ժամը 09.00-18.00, շաբաթ օրը 09.00 - 16.00, և կիրակի օրը` հանգիստ:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում