Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ընդունարանի աշխատակից /գիշերային հերթափոխ/

Ստելլար Գրուպ ՍՊԸ

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Տուրիզմ, Հյուրանոցներ
Վերջնաժամկետ` 12.05.2024
Քաղաք` Ծաղկաձոր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Ստելլար հյուրանոցների ցանցին անհրաժեշտ են ք․ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ գիշերային հերթափոխով ընդունարանի աշխատակիցներ:

Կամզակերպության կողմից տրամադրվող առավելություններն են․

  • Շուկայական ստանդարտ դրույքաչափերից բարձր մրցակցային աշխատավարձ
  • Անձնակազմի համար նախատեսված սնունդ
  • Համազգեստ
  • Հավատարմության ծրագիր ցանցի ներսում գործող բոլոր հյուրանոցների և ռեստորանների համար
  • Կարիերայի աճի հնարավորություն ցանցում։

Պարտականություններ

  • Ողջունել հյուրերին, գրանցել ու դուրս գրել (check-in & check-out), տրամադրել սենյակի բանալիները և բացատրել հյուրանոցի կանոնները
  • Ստանալ վճարումներ հաճախորդներից և կատարել անհրաժեշտ ծրագրային գրանցումներ
  • Ժամանակին և սիրալիր արձագանքել հյուրերի հարցերին և բողոքներին
  • Աջակցել հյուրերին տեղայնքում կողմնորոշվելու, ժամանցը կազմակերպելու ու տեսարժան վայրերը բացահայտելու հարցերում
  • Համագործակցել այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ հյուրանոցի չափանիշներին համապատասխան սպասարկում ապահովելու համար:

Պահանջներ

  • Գիշերային հերթափոխով աշխատելու հնարավորություն
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Աշխատանքային փորձը հյուրընկալության ոլորտում կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ` հերթափոխային 12 ժամյա։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում