Դիսպետչեր – լոգիստ
Գարանտ Լոգիստիքս ՍՊԸ
Ոլորտ`
Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
05.06.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Նկարագրություն
«ԳԱՐԱՆՏ ԼՈԳԻՍՏԻՔՍ» ընկերությունը հրավիրում է աշխատանքի կազմակերպված և պարտաճանաչ մարդկանց համալրելու մեր մեծ և դինամիկ զարգացող թիմը։
Եթե դուք աշխատասեր եք, պատրաստ եք նոր հմտություններ ձեռք բերելուն, պատասխանատու եք և ցանկանում եք ունենալ հեռանկարային զարգացման աշխատանք, ապա այս աշխատանքը Ձեզ համար է։
Մեր թիմին միանալու համար ծանոթացեք աշխատանքի պահանջներին և ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը/ CV ստորև նշված էլ․ հասցեին։
Պարտականություններ
- Հետևել պատվերների ընթացքին
- Բանակցել գործընկերների հետ փոխադրման առավել շահավետ պայմանների հաստատման համար
- Ստեղծել բեռնափոխադրման նոր ուղղություններ
- Կազմակերպել բարձման և բեռնաթափման անարգել գործընթացը
- Կազմակերպել պատվերների համակարգված գրանցումը
Պահանջներ
- Հայերենի և Անգլերենի ազատ տիրապետում
- Բարձրագույն կրթություն
- MS Office փաթեթի տիրապետում
- Թիմային աշխատանքի կարողություն
- Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում որոշումներ կայացնելու հմտություն
- Ճշտապահություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի – ուրբաթ, 10:00 – 19:00:
Աշխատանքի վայր՝ Երևան, Տիգրան Մեծ 74/37
Աշխատավարձ՝ ֆիքսված + բոնուս