Արտադրության ղեկավարի օգնական/ Կահույքի արտադրամասի պետ
AREX Co
Ոլորտ`
Այլ Ոլորտներ, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
30.05.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին, Փորձառու
Նկարագրություն
Արտադրական բոլոր գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, հաշվարկների, հաշվետվությունների և ծրագրային ձևակերպումների ապահովում։
Կդիտարկվեն այն կոմպետենտ թեկնածուները, ովքեր ունեն աշխատանքային փորձ, կարողանում են կատարել արտադրական պրոցեսին վերաբերող հաշվարկներ, հմտորեն տիրապետում են MS Office- ին, ուզում են և պատրաստ են աշխատել համակարգված արտադրական գործընթացներով, պատրաստ են սովորել և ցանկանում են արարել և զարգացնել Հայաստանում արտադրական ոլորտները:
Պարտականություններ
- Արտադրական բոլոր գործընթացների կազմակերպում/ վերահսկում, աշխատանքի բաշխում,
- Օգտագործվող հումք-նյութերի ռացիոնալ օգտագործման վերահսկողություն, դրանց շարժի/ նյութածախսի մասով հաշվարկների և հաշվետվությունների ներկայացում,
- Անհրաժեշտ հումք-նյութերի պատվերների ժամանակին ներկայացում գնումների բաժին,
- Ամսական/պլանային ճշգրիտ հաշվարկների հաշվետվությունների նարկայացում,
- Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ արտադրությունում, (կոնստրուկցիաների, կահույքի և շինարարական իրերի արտադրությունում աշխատանքային փորձը կդիտվի որպես մեծ առավելություն),
- Գծագրեր կարդալու ունակություն, (AutoCAD-ի իմացությունը՝ առավելություն),
- MS Office-ի իմացություն: