Դասընթացավար / Էքսկուրսավար
"Mehrabyan And Sons" LLC
Industry:
Education, Training, Instruction
Deadline:
5/31/2024
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Դասընթացավար / Էքսկուրսավարի՝ ընկերության զարգացող թիմը համալրելու համար։
Պարտականություններ
- Դասընթացների անցկացման պլանների մշակում:
- Հաճախորդների և անձնակազմի վերապատրաստման, զարգացման դասընթացների և այլ ծրագրերի մշակում:
- Դասընթացների անցկացում ընկերության աշխատակիցների և հաճախորդների համար։
- Ուսուցման արդյունավետության գնահատման իրականացում, ստուգաթերթերի կազմում, հետադարձ կապի ապահովում և հավաքագրում:
- Վերապատրաստման ծրագրերի ճշգրտում և ադապտացում ըստ անհրաժեշտության։
- Միջոցառումների կազմակերպում և անցկացում գործընկերների և հաճախորդների համար (թրեյնինգներ, կոնֆերանսներ, սեմինարներ, վեբինարներ, կլոր սեղաններ):
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն։
- 3 և ավելի տարվա համանման աշխատանքային փորձ։
- Կազմակերպչական հմտություններ, հաղորդակցման հմտություններ, կառավարման հմտություններ, համառություն, ինքնակրթման կարողություն:
- Վաճառքի հոգեբանության և տեխնոլոգիայի իմացություն, վաճառելու հմտություն։
- Թրեյնինգային ծրագրերի մշակման փորձ, մեթոդական աշխատանքի հմտություններ:
- Հեռավար ուսուցման ձևերի մշակման փորձ: Հեռավար ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների իմացություն (վեբինարներ, ինտերակտիվ տեսանյութեր, առցանց հեռարձակումներ):
- Մեծ խմբերի հետ աշխատելու փորձ։
- Ռուսերենի պարտադիր իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։